«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխի տրանսֆերի մասին։
Նիդերլանդների հավաքականի 20-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվական։
Գրավենբերխը «Այաքսի» երիտասարդական ակադեմիային է միացել է 8 տարեկանում ու հիմնական թիմում նորամուտը նշել է 16 տարեկանում։
Ռայանը «Այաքսի» կազմում մասնակցել է 103 խաղի ու խփել 12 գոլ։ Նա հաղթել է Նիդերլանդների 3 առաջնություն և երկու Գավաթ։
























































