«Բավարիայի» կիսապաշտպան Մարկ Ռոկան կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Նշվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լիդսը:
Կողմերն արդեն բանակցություններ են վարում, գործարքի գումարը կարող է հասնել 15 միլիոն եվրոյի։
Ռոկան մյունխենյան թիմում է 2020 թվականից:
























































