«Բավարիայի» նախկին պաշտպան Սամուել Կուֆուրը որդուն Մյունխեն է անվանակոչել:
«Տղայիս անունը Մյունխեն է: Ուլի Հյոնեսն անպայման պետք է տեսնի նրան»,- ասել է Կուֆուրը:
Կուֆուրը 1993 թվականից մինչև 2005 թվականն է հանդես եկել «Բավարիայի» կազմում: Այդ ընթացքում 6 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 4 անգամ հաղթել է Գերմանիայի Գավաթում և գերմանական լիգայի Գավաթում, ինչպես նաև հաղթել է ՈՒԵՖԱ-ի Գավաթում, Չեմպիոնների լիգայում և Միջմայրցամաքային Գավաթում:
























































