«Արսենալը» հետաքրքրված է «Վեսթ Հեմի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ջարոդ Բոուենի ծառայություններով։
Ըստ The Sun-ի՝ 25-ամյա անգլիացի ֆուտբոլիստով հետաքրքրված են «Արսենալի» ներկայացուցիչները։ «Զինագործները» կարծում են, որ հարձակվողը կարող է ուժեղացնել «Արսենալի» հարձակման գիծը, սակայն լոնդոնյան թիմին վախեցնում է խաղացողի տրանսֆերային արժեքը:
Transfermarkt պորտալը Բոուենի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո, սակայն «Վեսթ Հեմը» մեծ հավանականությամբ ավելին կխնդրի։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ջարոդ Բոուենն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 36 հանդիպում, որոնցում խփել է 12 գոլ և կատարել տասը գոլային փոխանցում։
























































