«Շալկեն» պաշտոնական կայքում հաղորդել է 19-ամյա վինգեր Սիդի Սանեի հետ պայմանագրի երկարաձգման մասին․ նա «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեի եղբայրն է։ Սիդիի պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2024 թվական։
Սանեն «Շալկեի» Մ23 երիտասարդական թիմի կազմում նորամուտը նշել էր նախորդ մրցաշրջանում՝ 18 խաղում դառնալով 6 գոլի հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում 19-ամյա խաղացողը նաև ժամանակ առ ժամանակ մարզվել է առաջին թիմի հետ։
Նա «Շալկեին» էր միացել «Բայերի» ակադեմիայից 2012 թվականին։