«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ՊՍԺ տեղափոխվելու ցանկությունից չի այրվում։
33-ամյա ֆուտբոլիստն իր ակումբին ու բոլորին հաղորդել է այս ամառ «Բարսելոնա» տեղափոխվելու ցանկության մասին։ Ինչպես այսօր պարզ դարձավ՝ ՊՍԺ-ն ևս հավակնում է նրան, բայց լեհ ֆուտբոլիստը միայն «Բարսելոնա» տեղափոխությամբ է հետաքրքրված։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական RMC Sport պարբերականը։
Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է մյուս ամառ։ Պոտենցիալ տրանսֆերի արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։
























































