Ֆրանսիական ՊՍԺ-ն որոշել է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, հայտնում է L’Equipe-ը։
Փարիզցիները միացել են Լևանդովսկու տրանսֆերային մրցավազքին, ում ծառայություններով հետաքրքրված է նաև իսպանական «Բարսելոնան»։
Ավելի վաղ լեհ հարձակվողն ասել էր, որ ցանկանում հեռանալ մյունխենյան ակումբից։
33-ամյա Ռոբերտ Լևանդովսկին նախորդ մրցաշրջանում 50 գոլ է խփել «Բավարիայի» կազմում։ Նրա պայմանագիրը մյունխենցիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
























































