«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն կմնա գերմանական ակումբում, հայտնում է Leipziger Volkszeitung-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը որոշել է մնալ Գերմանիայում։ Նա նոր պայմանագիր կկնքի «Լայպցիգի» հետ՝ չնայած «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կողմից նրա նկատմամբ հետաքրքրությանը:
Նկունկուն «ՌԲ Լայպցիգ» է տեղափոխվել 2019 թվականին ՊՍԺ-ից՝ 13 միլիոն եվրոյի դիմաց: Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը:
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 35 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ: Առաջնության արդյունքներով Նկունկուն ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն խաղացող։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 80 մլն եվրո։
























































