Գեղասահորդ, Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«20 տարի կյանքս սպորտին նվիրելուց հետո ուրախ եմ հայտարարել, որ ավարտում եմ կարիերաս: Միշտ այնքան գեղեցիկ ու ազատ եմ զգացել սահելիս, կարծես սառույցն է այն տեղը, որին ես պատկանում եմ: Այն իմ տունն է եղել, որտեղ ես անցկացրել եմ իմ բոլոր առավոտները:
Ինձ համար մեծ պատիվ է եղել ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում ու վաստակել ինձ օլիմպիական կոչելու իրավունքը: Այս սպորտն իմ կյանքը փոխել է դեպի լավն ու ես հավերժ երախտապարտ եմ: Ես ամբողջովին նվիրվել եմ հաջողության հասնելու համար: Այնքան հպարտ եմ ինձնով, որ կարողացել եմ արյան, քրտինքի ու արցունքների գնով հասնել իմ բոլոր նպատակներին ու իրականացնել երազանքս: Իհարկե, ես ուրախ եմ լինել օլիմպիական, բայց այնտեղ հասնելու ճանապարհն ինձ հավաստիացրեց, թե իրականում որքան ուժեղ եմ ես՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն: Այդ իսկ պատճառով, այս որոշումը կայացնելիս շատ խաղաղված եմ»,- գրել է Կարապետյանն Instagram-ի իր էջում:
Հայ մարզուհին նաև շնորհակալություն է հայտնել իր ընկերներին, ամուսնուն: Առանձնահատուկ շնորհակալություն Թինան հայտնել է գեղասահքում իր զուգընկերոջը՝ Սիմոն Սենեկալին. «Շնորհակալ եմ տարիների ընթացքում քո ցույց տված աջակցության և ձեռքբերումների համար: Մենք արեցինք դա: Իրականացրիք մենք երազանքը»:
Հիշեցնենք՝ Պեկինում անցկացված 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն են զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։
View this post on Instagram