Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն Անգլիայի հետ հանդիպումից հետո խոսել է «բունդեսթիմի» և Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի մասին։
«Մանուելը համաշխարհային ֆուտբոլի լավագույն դարպասապահն է: Նա շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա արդեն երկար տարիներ:
Անգլիայի դեմ վերջին խաղում նա մի շարք հիանալի սեյվեր կատարեց: Հիանալի է, որ մեր տրամադրության տակ ունենք Նոյերի պես դարպասապահ»,- հաղորդում է Ֆլիկի խոսքերը Bayern & Germany-ին:
Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրից հետո Գերմանիայի հավաքականը զբաղեցնում է աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը Գերմանիան կանցկացնի Հունգարիայի հետ` հունիսի 11-ին:
























































