Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Շոտլանդիայի դեմ խաղում, հայտնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Հայտացուցակում չեն ընդգրկվել Արսեն Բեգլարյանը, Ժորդի Արարատը, Հայկ Իշխանյանը, Էդգար Մալաքյանը և Արթուր Սերոբյանը:
Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։