Ազգերի Լիգայի գավաթի խաղարկությունում Գերմանիայի հավաքականը 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Անգլիայի հետ։
Գերմանացիների կազմում 114-րդ անգամ ազգային հավաքականի մարզաշապիկը հագավ Թոմաս Մյուլլերը։ 32-ամյա հարձակվողը շրջանցեց Ֆիլիպ Լամին և ազգային թիմում անցկացրած խաղերի քանակով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Մյուլլերից ավելի շատ հանդիպում Գերմանիայի հավաքականում անցկացրել են Լոթար Մափեուսը (150 խաղ), Միրոսլավ Կլոզեն (137 խաղ), Լուկաս Պոդոլսկին (130 խաղ) և Բաստիան Շվայնշտայգերը (121 խաղ)։
























































