Գերմանիայի հավաքականը շարունակել է իր անպարտելիության շարքը Հանս Ֆլիկի գլխավորությամբ։
Գերմանիայի ազգային թիմն Ազգերի լիգայի երկրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել Անգլիայի հետ (1-1): Սա Գերմանիայի հավաքականի երրորդ անընդմեջ ոչ-ոքին էր։ Ավելի վաղ հաղթողին չէին վճռել նաև Նիդերլաննդերի հետ ընկերական խաղում (1-1) և Իտալիայի հետ Ազգերի լիգայի առաջին տուրի խաղում (1-1)։
Ընդ որում, Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը չի պարտվում արդեն 11-րդ խաղում անընդմեջ․ այս ընթացքում թիմն 8 հաղթանակ է տարել, 3 խաղ էլ ավարտել է ոչ-ոքի։
Հունիսի 11-ին Գերմանիայի հավաքականը կմրցի Հունգարիայի հետ։
























































