Հասան Սալիհամիջիչը պատմել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ հեռախոսազրույցի մասին.
Լեհ հարձակվողը ցանկանում է հեռանալ «Բավարիայից»։
«Ռոբերտը զանգահարեց ինձ այսօր: Ի թիվս այլ բաների, խոսեցինք նրա հրապարակային հայտարարությունների մասին։ Ես բացատրեցի մեր դիրքորոշումը նրա պայմանագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Հերբերտ Հայները, Օլիվեր Կանը և ես արդեն մի քանի անգամ խոսել ենք այլ թիմ տեղափոխվելու նրա ցանկության մասին, ուստի հիմա կցանկանայի կանգ առնել այս ամենի վրա»,- Bild-ին տված հարցազրույցում ասել է մյունխենյան ակումբի մարզական տնօրենը։
























































