«Շալկեն» հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Նոր մարզիչը Ֆրենկ Կրամերն է, ով փոխարինեց Մայք Բուսկեսին։
Մասնագետը երկու տարվա պայմանագիր է կնքել Բունդեսլիգայի նորեկի հետ։ Նրա առջև խնդիր է դրված կանխել բարձրագույն դիվիզիոնից ակումբի դուրս մնալը։
Կրամերի վերջին աշխատավայրը եղել է «Արմինիան», որտեղից նա հեռացվել է 2022 թվականի ապրիլին։
Նա նաև աշխատել է «Շալկեի» մարզական տնօրեն Ռեուվեն Շրյոդերի գլխավորությամբ «Գրոտեր Ֆյուրտում»:
























































