Մյունխենի «Բավարիան» մտադիր է բարելավել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի համար իր առաջարկը՝ այն հասցնելով 35 մլն եվրոյի, հայտնում է Sky Sport Germany-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբները չեն կարողանում համաձայնեցնել ֆուտբոլիստի տրանսֆերը՝ ֆինանսական հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլին» չի գոհացրել այն գումարը, որը մյունխենցիներն առաջարկել են 30-ամյա սենեգալցի ֆուտբոլիստի համար: «Բավարիան» 29 մլն եվրո էր առաջարկել:
Մանեն 2016 թվականին է դարձել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Սաութհեմփթոնից» 41,2 մլն եվրոյի դիմաց:
























































