«Բավարիան» նոր, ավելի բարենպաստ առաջարկ է արել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի համար: Այս մասին հայտնում է գերմանական Sport1-ը։
Ըստ տեղեկությունների՝ ակումբը Մանեի համար պատրաստ է վճարել 35 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Մանեն հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ։ Սենեգալցին դեմ չէ այս ամառ փոխել ակումբային գրանցումը:
























































