Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը վերջապես վերադառնում է խաղադաշտ։
Գալիք կիրակի Լա լիգայի 24-րդ տուրի «Սելտայի» դեմ խաղում բելգիացին հայտավորված է լինելու։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Զինեդին Զիդանը ներառելու է Ազարին թիմի հայտացուցակում «Սելտայի» դեմ խաղի համար, սակայն մեկնարկային կազմում նրան դժվար տեսնենք։ Հավանաբար Ազարը որոշակի խաղաժամանակ կստանա երկրորդ կեսում։
Էդեն Ազարը դուրս էր մնացել շարքից նոյեմբերի 26-ից կոճի վնասվածքի պատճառով։ Նա վերսկսել էր մարզումները ընդհանուր խմբի հետ հունվարի 30-ին։
Նշվում է, որ «արքայական» ակումբում նպատակ ունեն Ազարին լիովին պատրաստ տեսնել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, որը կայանալու է փետրվարի 26-ին։