Todofichajes-ի տեղեկություններով՝ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն կարող է կարիերան շարունակել իսպանական Լա լիգայում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ սենեգալցին հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» և ՊՍԺ-ի դիտակետում, սակայն Մադրիդի «Ռեալը», որը Մանեին տեսնում է որպես Կիլիան Մբապեի այլընտրանք, դեմ չէ փորձառու հարձակվող ձեռք բերելու։
Հաղորդվում է նաև, որ ինքը՝ Մանեն, ավելի շատ հակված է «սերուցքայինների» ճամբար տեղափոխվելուն, հետևաբար, եթե ակումբները կարողանան համաձայնության գալ, ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Իսպանիայում։
Մանեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Սադիոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։
























































