Սանդրո Շվարցը նշանակվել է Բեռլինի «Հերտայի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
43-ամյա մասնագետի հետ կնքվել է երկու տարվա պայմանագիր։ Հիշեցնենք, որ Շվարցը բոլորովին վերջերս էր հեռացել Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Երիտասարդ մասնագետը 2020 թվականին էր գերմանական «Մայնցից» տեղափոխվել ռուսական ակումբ, և 2021/22 մրցաշրջանի ավարտից հետո կողմերը որոշել էին չշարունակել համագործակցությունը։
























































