Երևանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է Հայաստանում ազատ ոճի հիմնադիր Արտաշես Նազարյանին և Հայաստանի վաստակաշատ մարզիչներին նվիրված մրցաշար, որն ընտրական էր Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության համար։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մրցումային առաջին օրը ոսկե մեդալակիրներ են դարձել 38 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 52 կգ քաշային Դավիթ Դավթյանը, 62 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը։