«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Ռոբերտ Լևանդովսկու՝ մյունխենյան ակումբից հեռանալու ցանկության մասին.
«Ես կցանկանայի, որ իմ վաղեմի խաղընկերը մնա ակումբում: Մենք շատ հաճախ ենք նման իրավիճակներում հայտնվել: Հիշում եմ՝ երբ Ֆրանկ Ռիբերին ցանկանում էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Կարելի է հստակ ասել, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որն աշնանը գործող պայմանագիր կունենա ակումբի հետ, կցանկանա նորից դրսևորել իրեն: Վատ խաղը ոչ ֆուտբոլիստներին ոչ էլ ակումբին հաճույք չի պատճառում»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում Sport1-ը:
Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման: Նա դարձել է 50 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
























































