Դինամո մարզահամալիրում կայացել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Նախորդ տարիների համեմատ այս անգամ երիտասարդական առաջնությանը մասնակցում էին մեծ թվով մարզիկներ: Հայաստանի տարբեր մարզերից եւ Արցախից մասնակցում էր շուրջ 160 բռնցքամարտիկ:
Հավաքականի մարզչի խոսքով երիտասարդների շարքերում կան բռնցքամարտիկներ, որոնք մոտ ապագայում կկարողնան համալրել ազգային թիմի կազմը: Առաջնության ավարտից հետո երիտասարդ բռնցքամարտիկները 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցակցնեն Թբիլիսիում: Այս տարի մեծ թվով մասնակիցներ կային նաև աղջիկների մրցաշարում:
Առաջնության արդյունքներով կկազմավորվի Հայաստանի երիտասարդական հավաքականը, որը կնախապատրաստվի ապրիլին Չեռնոգորիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: