Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը արձագանքել է Ռոբերտ Լևանդովսկու՝ ակումբի մասին արած հայտարարություններին։
«Չեմ կարող բացատրել, թե Ռոբերտն ինչու է իր շուրջ ստեղծված իրավիճակը ներկայացնելու նման ձև ընտրել։ Նման հրապարակավ հայտարարությունները ոչ մի տեղ չեն տանում։
Ռոբերտը պետք է հասկանա՝ ինքն ինչ ունի «Բավարիայում»։
Երախտագիտությունը միակողմանի երթևեկելի փողոց չէ»,- Կանի խոսքերն է փոխանցում Sport1-ը։
























































