Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշայինների պայքարում Վրաստանը ներկայացնող ջավախցի մարզիկ Արտյում Գոմցյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում առավելության հասնելով Իսպանիայի ներկայացուցչի նկատմամբ:
Գոմցյանը տրիբունաների ֆանտաստիկ աջակցության ներքո նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը: