«Միլանի» վինգեր Յենս Պետեր Հաուգեն դարձել է «Այնտրախտի» լիարժեք խաղացող։ Կողմերը մինչև 2026 թվականը նախատեսված պայմանագիր են կնքել։ Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Հաուգեն «Միլան» էր տեղափոխվել «Բուդե/Գլիմտից» 2020 թվականին, իսկ մեկ մրցաշրջան հետո վարձավճարով տեղափոխվել «Այնտրախտ»։
Ավարտված մրցաշրջանում 22-ամյա նորվեգացին «Այնտրախտի» կազմում մասնակցել է 38 խաղի, խփել 3 գոլ ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































