Վաղը՝ մայիսի 27-ին, կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչը։ Արդեն հայտնի են մեր մարզիկների մրցակիցները։
Այսպիսով, մեր ներկայացուցիչներից առաջինը ռինգ դուրս կգա Բարեղամ Հարությունյանը ժամը 14:00-ին։ Նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովը։ Ապա Դավիթ Չալոյանը կմրցի Իսպանիան ներկայացնող Էլ Ալիսաուի Այուբի հետ։
63,5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովի մրցակիցը չեխ Պետր Նովակն է լինելու։
75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ուժերը կչափի խորվաթ Լուկա Պլանտիչի հետ։
18:00-ի մրցահերթում 67 կգ Գուրգեն Մադոյանը ռինգ դուրս կգա վրացի Լաշա Գուրուլիի հետ։ 81 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Շելստարետեի հետ։ Վաղվա մեր վերջին ներկայացուցիչը կլինի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը Հունաստանը ներկայացնող Վագքան Նանիցանյանն է։