ESPN հեռուստաալիքը հրապարակել է Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի ավարտի խորհրդանշական հավաքականը։
Այսպիսով, խորհրդանշական թիմում ընդգրկված են․
Դարպասապահ՝ Դավիդ Դե Խեա (Մանչեսթեր Յունայթեդ),
Պաշտպաններ՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Վիրջիլ վան Դեյկ (երկուսն էլ՝ Լիվերպուլ), Անտոնիո Ռյուդիգեր (Չելսի), Ժոաու Կանսելո (Մանչեսթեր Սիթի) ),
Կիսապաշտպաններ՝ Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի), Դեկլան Ռայս (Վեսթ Հեմ), Քրիստիան Էրիկսեն (Բրենտֆորդ),
Հարձակվողներ՝ Հարի Քեյն և Սոն Հին Մին (երկուսն էլ՝ Տոտենհեմ), Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ)։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի հաղթող է ճանաչվել «Մանչեսթեր Սիթին»՝ վաստակելով 93 միավոր։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը «Լիվերպուլից» առաջ է միայն 1 միավորով։ «Չելսին» զբաղեցրել է երրորդ տեղը (74):