«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հնարավոր տրասֆերը ձեռք բերելու մասին։
«Լևանդովսկին դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Բավարիայի» հետ։ Այս պահին ավելին ասել չեմ կարող։ Բնականաբար, Ռոբերտը մեզ շատ է դուր գալիս»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում L’Esportiu-ը։
33-ամյա հարձակվողը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 45 հանդիպման՝ խփելով 50 գոլ և կատարելով 7 արդյունավետ փոխանցմում։
























































