«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 20-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ։
Ըստ աղբյուրի՝ հոլանդացու պայմանագրի ժամկետը մյունխենցիների հետ նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ Տրանսֆերի արժեքը կկազմի 25 միլիոն եվրո։
Գրավենբերխը համարվում է ամստերդամցիների ակադեմիայի սան։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։