Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն իմացել է իր մրցակցին մեկնարկում:
Հովհաննիսյանը կմրցի Իսպանիայի ներկայացուցիչ Սալվադոր Մոլինայի հետ: Վերջինս քիչ առաջ առավելության հասավ Հունգարիայի ներկայացուցիչ Աթիլլա Բերնաթի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմենամարտի Հովհաննիսյանի հետ:
Այդ մենամարտը կկայանա մայիսի 27-ին: Քառորդ եզրափակչում հաղթանակի դեպքում Հովհաննիսյանն առնվազն բրոնզե մեդալ կապահովի: