«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը կատակել է թիմակից Բերնարդու Սիլվայի հասցեին՝ ասելով, որ պորտուգալացին հեռու էր «Սիթիին» տիտղոս պարգևելուց «Աստոն Վիլայի» հետ Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի խաղում։
«Ես ավելի վաղ ասել էի մարզչին, որ հիանալի էր զգացողություն է առաջին տիտղոս նվաճելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, բայց հիմնական մարդը, ում ուզում եմ շնորհակալություն հայտնել, դա Բերնարդո Սիլվան է՝ 70-րդ րոպեին խաղադաշտը լքելու համար, քանի որ երեկ նա հեռու էր մեզ չեմպիոնություն բերելուց»,- մեջբերում է Գրիլիշին Manchester Evening News-ը։
Բերնարդո Սիլվային 70-րդ փոխարինեց Իլկայ Գյունդողանը, ով ի վերջո երկու գոլ խփեց «Վիլայի» դարպասը և չեմպիոնի կոչում պարգևեց «Սիթիին»։ Ընդ որում, ինքը՝ Ջեկ Գրիլիշը, խաղադաշտ դուրս չեկավ առաջնության վճռորոշ խաղում։