«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը պատասխանել է հարցին, թե ինչու է մինչև 2024 թվական երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։
«Եթե իմանամ, որ լավ մարզավիճակում եմ, եթե խաղամ, ապա կարող ենք նորից խոսել։ Ահա թե ինչու չեմ ցանկացել 2024-ից երկար մնալ։
Բանակցությունները լարված չէին ու թեթև էին։ Ես եմ ցանկացել պայմանագիրը մեկ տարով երկարաձգել։ Հասան Սալիհամիջիչի հետ պայմանավորվել ենք, որ կհանդիպենք ու որոշում կկայացնենք։ Չեմ ուզում խաղալ, թե ինձ այլևս լավ չզգամ»,- Նոյերի խոսքերն է փոխանցում Bild-ը։
36-ամյա Նոյերը մյունխենյան ակումբում է 2011-ից։