Sky Sports-ը գրում է, որ «Նյուքասլ Յունայթեդը» հետաքրքրված է «Ռեյմսի» հարձակվող Ուգո Էկիտիկեի ծառայություններով։
Աղբյուրի համաձայն՝ այս տրանսֆերը «կաչաղակներին» կարող է արժենալ 30 միլիոն եվրո։ Ճիշտ է, ֆուտբոլիստին ձեռք բերելը հեշտ չի լինի, քանի որ նա գտնվում է նաև Դորտմունդի «Բորուսիայի» և ՊՍԺ-ի հետաքրքրությունների ոլորտում։
Նախորդ մրցաշրջանում 19-ամյա հարձակվողը Լիգա 1-ում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով տասը գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: Ուգո Էկիտիկեի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
«Ռեյմսը» 2021/22 մրցաշրջանի Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրել է տասներկուերորդ տեղը։