«Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը կարծում է, որ Ռոբերտ Լևանդովսկու տեղափոխությունը «Բարսելոնա» անհնար է:
«Ես «Բավարիայում» չգիտեմ մեկին, ով կհամաձայնի բաց թողնել Ռոբերտին մինչև պայմանագրի ավարտը: Եթե նա մնա, լավ խաղա և շարունակի իրեն հարմարավետ զգալ Գերմանիայում, ապա միգուցե հունվարին գա և ասի. «Վաու, ինձ շատ է դուր գալիս այստեղ, գուցե ևս երկու-երեք տարի մնամ»,- ասել ակումբի պատվավոր նախագահը։
Հյոնեսը նաև զարմանք է հայտնել «Բարսելոնայից» Լևանդովսկու նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունից։
«Նրանք գրում են, որ «Բարսան» ցանկանում է Լևանդովսկուն: Վեց ամիս առաջ ակումբը 1,3 միլիարդ եվրոյի պարտք ուներ։ Գերմանիայում նրանց վաղուց սնանկ ճանաչած կլինեին։ 1,3 միլիարդ եվրո պարտք, սնանկության վտանգն արդեն դռան մոտ է, իսկ դուք «Բավարիայի» խաղացողի համար բազմամիլիոնանոց առաջարկ են անում։ Այդ դեպքում դուք՝ լրագրողներդ, պետք է նրանց հարցնեք. «Իսկապե՞ս ունեք նման հնարավորություն»,- Հյոնեսի խոսքերն է փոխանցում RTL: