«Լիվերպուլի» գլխավոր մարիզչ Յուրգեն Կլոպը հիասթափվել է «Վուլվերհեմփթոնի » երկրպագուների պահվածքից «Լիվերպուլի» հետ խաղում։
«Չեմ հասկանում, թե ինչպես կարող են «Վուլվերհեմփթոնի» երկրպագուները տոնել «Մանչեսթեր Սիթիի» գոլը։ Ես չեմ հասկանում այս էմոցիաները։ Բայց դա բոլորովին անսպասելի չէր: Մենք գիտեինք, որ դա կարող է տեղի ունենալ»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի տիտղոսի ճակատագիրը որոշվեց վերջին տուրում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» մրցեց «Աստոն Վիլայի» հետ (3:2), իսկ «Լիվերպուլը»՝ «Վուլվզի» հետ (3:1):
Մինչև 69-րդ րոպեն Պեպ Գվարդիոլայի թիմը 0։2 հաշվով զիջում էր «Վիլային»։ «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակով, այս արդյունքը «Լիվերպուլին» կերաշխավորեր չեմպիոնություն։ Բայց հետո «Մանչեսթեր Սիթին» քամբեք կատարեց՝ 5 րոպեում խփելով 3 գոլ:
«Լիվերպուլը» զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ զիջելով «Մանչեսթեր Սիթիին» մեկ միավորով: