«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Ֆուտբոլիստը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների ոլորտում, գրում է Daily Mail-ը։
Աղբյուրը նշում է, որ հարձակվողը հայտնվել է ակումբի տրանսֆերային ցուցակում այն բանից հետո, երբ Կիլիան Մբապեն ցանկություն է հայտնել մնալ ՊՍԺ-ում։ Սերուցքայինները ծրագրում են 27-ամյա անգլիացուն հրավիրել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մրցաշրջանում Ստերլինգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում։ Ֆուտբոլիստը խփել է 17 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։
Ստերլինգի տրանսֆերային արժեքը գնահատվում է 85 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։