ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է իր ակնկալիքներից։
«Չգիտեմ, թե նրանք ինձ ինչպես կողջունեն։ Պիտի սպասենք այդ պահին։ Նրանք վստահաբար կարող են սպասել, որ ես հնարավոր ամեն բան կանեմ։ Անհրաժեշտ ամեն ինչ կանեմ, որ ՄՅՈՒ-ին վերադարձնեմ այնտեղ, որտեղ նա պիտի լինի։
Ես երազկոտ չեմ։ Ես այսօրով եմ ապրում։ Ես ուժերիս ներածին չափով փորձում եմ ու որոշում կայացնում՝ հիմնված պարզության ու տրամաբանության վրա։ Մեզ լավ գաղափարներ ու ճիշտ մարդիկ են պետք։
Երբ տանք մեր ողջ ունեցածն ամեն օր, կհասնենք հաջողության։ Ապրեք այս օրով, կենտրոնացեք տիտղոսների վրա ու մի երազեք այնպիսի բաների մասին, որ կարող են լինել ապագայում։
Ողջ հարցը տիտղոսներ նվաճելու մեջ է։ Երբ «Այաքսում» նախագիծ սկսեցինք, նպատակն այն էր, որ ես «Այաքսը» պիտի պինդ եվրոպական ակումբ դարձնեի։ Ուզում էինք վերադառնալ Նիդերլանդների բարձունքին։ Երբ ես սկսեցի աշխատանքս, վերևում ՊՍՎ-ն էր, բայց մենք փոխեցինք այն։
Վերջին 4 տարիներին մենք միշտ համար առաջինն ենք եղել։ Երջանիկ ու գոհ եմ, որ հասել ենք այդ նպատակին։ Նաև կարևոր էր իմ վերջին մրցաշրջանն առաջին տեղում ավարտելը»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։