«Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է դարպասապահ Մանուել Նոյերի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
Կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ 36-ամյա Նոյերը մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2011 թվականից։ Մանուելը «Բավարիայի» ավագն է 2017 թվականից։