Մայիսի 21-ին «Լայպցիգը» Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում հաղթեց «Ֆրայբուրգին» (1:1, 4:2 11մ):
Այս գավաթն առաջինն էր գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի համար և ակումբի համար առաջին խոշոր տիտղոսը պատմության մեջ:
Հանդիպման ժամանակ Տեդեսկոն 36 տարեկան 251 օրական էր։ Այսպիսով, նա դարձավ ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը վերջին 43 տարում, ով նվաճել է այս գավաթը։
Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ թիմի ֆուտբոլիստները ներխուժել են սրահ և գարեջրով «լոգանք» կազմակերպել գլխավոր մարզչի համար․
























































