«Տոտենհեմի» hարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Հարձակվողը տիտղոսը կիսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ։ Եգիպտոսցին ու կորեացին Պրեմիեր լիգայի 35 խաղում 23-ական գոլ ունեն իրենց ակտիվում։
Նշենք, որ Սոն Հին Մինն առաջին ասիացի ֆուտբոլիստն է, ով դարձել է Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու։
«Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի չեմպիոն, «Լիվերպուլը» երկրորդն է։ Բացի «Մանչեսթեր Սիթիից» և «Լիվերպուլից», առաջնության լավագույն քառյակում են նաև Լոնդոնի «Չելսին» և «Տոտենհեմը»։ Այս չորս ակումբները հաջորդ մրցաշրջանում հանդես կգան Չեմպիոնների լիգայում։
«Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կմասնակցեն Եվրոպայի լիգային, իսկ «Վեսթ Հեմը»՝ Կոնֆերենցիաների լիգային։ Պրեմիեր լիգայից դուրս են մնացել «Բարնլին», «Ուոթֆորդը» և «Նորվիչ Սիթին»: