Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ՝ երբ ելույթ էր ունենում Հայաստանի վարչապետի խորհրդական Արային Հարությունյանը, երկու երիտասարդներ ներխուժել են բեմ եւ պարզել Արցախի դրոշներ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ArmSport-ի թղթակիցը։
Մարզահամալիրում գտնվող անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրել են երիտասարդներին։