«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է ԱՊԼ չեմպիոնական մրցավազքի արդյունքը։ Մերսիսայդցիները զբաղեցրին երկրորդ տեղը, երկրի չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Սիթին»։ Գվարդիոլայի սաները 3-2 հաշվով հաղթեցին «Ասթոն Վիլային», իսկ «Լիվերպուլը» 3-1 հաշվով՝ «Վուլվզին»։
«Շնորհավորում եմ «Մանչեսթեր Սիթիին» և Խոսեպ Գվարդիոլային։ Շնորհակալություն «Ասթոն Վիլային» և «Վուլվերհեմփթոնին», որ պահեցին ինտրիգը։ Սա այն արդյունքը չէ, որի հույսն ունեինք։ «Ամերիկանսկիե գորկի» ստացվեց։
Ես արդյունքը չգիտեի։ Գիտեի, որ «Սիթին» 0-1 պարտվում էր։ Նրանք 0-2 հաշվո՞վ են պարտվելիս եղել։ Այդ դեպքում հիասթափություն կա։ Եթե «Սիթին» առաջին տասը րոպեների ընթացքում 5-0 հաղթելիս լիներ, դա մեզ համար սովորական խաղ կլիներ։ Այսօր այն մեզ համար լավագույնը չէր։ Բայց մենք հասանք մեր ուզածին։ 92 միավորը հիանալի արդյունք է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում BBC-ն։