Անգլիայի Պրեմիեր Լիգայի վերջին տուրում «Տոտենհեմը» 5-0 հաշվով ջախջախեց «Նորվիչին» և գրավեց չորրորդ տեղը, ինչը թիմին պարգևեց Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։
«Ես անկեղծ կլինեմ։ Այս չորրորդ հորիզոնականը իմ կյանքի ամենամեծ նվաճումներից մեկն է։ Պետք չէ գոհունակություն հայտնել միայն այն ժամանակ, երբ տիտղոս ես նվաճում։
Իմ կարծիքով մենք ամենաբարձր մակարդակն ենք ցույց տվել այն ժամանակից, երբ նոյեմբերին մտածում էինք ապագայի մասին։ Շատ պատճառներով մեր իրավիճակը այնքան էլ լավ չէր։
Ակումբը մարզիչ փոխեց, կային շատ վնասվածքներ։ Ես շատ դժվար առաջնությունում եմ, սակայն ինձ հետ են հիանալի ֆուտբոլիստներ և մարզիչներ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC-ն։