ԱՊԼ 38-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3-2 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»՝ հռչակվելով Անգլիայի չեմպիոն։
Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան աշխարհում 3-րդ մարզիչն է նվաճած տիտղոսների քանակով․ նա 13 տարվա կարիերայում 32 տիտղոս է նվաճել։ Միայն երկու մարզիչ է այս ցուցանիշով առաջ Գվարդիոլայից՝ Միրչա Լուչեսկուն, որը հիմա գլխավորում է Կիևի «Դինամոն» (40 տարվա աշխատանք, 34 տիտղոս) և ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը (39 տարի, 49 տիտղոս)։
Սա Գվարդիոլայի համար Անգլիայի չեմպիոնի 4-րդ տիտղոսն է։ Նա «Ման Սիթիում» է 2016-ից։