«Տոտենհեմի» հարձակվող Հյոն Մին Սոնը և «Լիվերպուլի» ներկայացուցիչ Մոհամեդ Սալահը ճանաչվեցին Անգլիայի Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ։
Վերջին տուրում կորեացին դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ զուգահեռաբար ընթացող խաղում խփեց «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։ Արդյունքում երկու խաղացողներն էլ ունեն 23 գոլ և երկուսն էլ ստացան Ոսկե խաղակոշիկ մրցանակը։
«Տոտենհեմի» հարձակվողն առաջին ասիացին է, որը հասնում է նման հաջողության։ Միևնույն ժամանակ Սալահը 13 գոլային փոխանցում կատարելու շնորհիվ դարձավ նշված վիճակագրության հաղթողը։ Եգիպտոսցին մեկ գոլային փոխանցում ավելի է կատարել իր խաղընկեր Տրենտ Ալեքսանդր-Առնոլդից։