ԱՊԼ-ի վերջին՝ 38-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 37-րդ րոպեին խփեց Վիլֆրեդ Զահան։ «Քրիսթալ Փելասը» վաստակեց 48 միավոր և մրցաշրջանն ավարտեց 12-րդ տեղում։ «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով գրավեց 6-րդ տեղը։
«Կարմիր սատանաները» 11 միավոր զիջեցին «Արսենալին» և երկու միավորով գերազանցեցին «Վեսթ Հեմին»։