«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից, այս մասին տեղեկացնում է անգլիական գրանդի մամուլի ծառայությունը։
Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 19 հանդիպման, որոնց ընթացքում դարձել է 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ուրուգվայցի հարձակվողը 2020 թվականին էր ՊՍԺ-ից տեղափոխվել ՄՅՈւ։ Կավանիի տրանսֆերային արժեքը կազմում է 4 միլիոն եվրո։ Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ հարձակվողը կարող է տեղափոխվել MLS: