«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը քննադատել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու գործակալին։
«Մենք գործակալին ասել ենք, որ ապագայում հույսեր ենք կապում Ռոբերտի հետ։ Զարմացած եմ, որ նա հրապարակավ այլ բաներ է ասում։
Գործակալը լվացել է նրա ուղեղը․ ողջ տարին փորձել է շեղել նրա միտքը։ Դա անընդունելի է»,- Սալիհամիջիչի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։