«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն չի երկարաձգի պայմանագիրը և ամռանը կհեռանա թիմից։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ 37-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա հայրենիք։ Ֆերնանդինյոն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Ատլետիկո Պարանաենսեին», որտեղ խաղացել է 2002-ից 2005 թվականներին:
Ֆերնանդինյոն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։